Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանը»՝ հատուկ հյուր Մոսկվայում

 «2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանը»՝ հատուկ հյուր Մոսկվայում
06.09.2012 | 18:34

Սեպտեմբերի 5-10-ին Մոսկվայում անցկացվելիք Գրքի միջազգային տոնավաճառին «2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանը» ներկայացել է հատուկ հյուրի և հիմնական ցուցադրողի կարգավիճակով:

Ինչպես տեղեկացրին «Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» կազմակերպությունից, նշված օրերին կազմակերպվելու են հայկական գրքերի ու ֆիլմերի շնորհանդեսներ, հայ գրատպության 500-ամյակին նվիրված սեմինարներ և հանդիպումներ Մոսկվայի հայ համայնքի անդամների հետ:
Ըստ տեղեկատվության, Ժոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գիտական հայտնի աշխատության շնորհանդեսն ուղեկցվելու է Հայաստանի ճարտարապետությունը ներկայացնող ֆոտոցուցահանդեսով: Գրքի միջազգային տոնավաճառի մասնակիցներին ներկայացվելու են հայ առաջին տպագիր գիրքը` «ՈՒրբաթագիրքը», Կոստան Զարյանի «Անցորդը և իր ճամփան» և «Իսպանիա» վեպերի ռուսերեն հրատարակությունները:
Այդ օրերին կքննարկվի հայ արձակագրի «Նավը լեռան վրա» վեպը, կցուցադրվեն «Կոստան Զարյան» և «Օրբելի գաղտնագիրը» վավերագրական ֆիլմերը: Ներկայացվելու են նաև գրող Կիմ Բակշիի «7 երգ Հայաստանի մասին» և հայազգի ռուս հեղինակ Նարինե Աբգարյանի գրքերը:
Միջոցառման օրերին մանկական գրականության հրատարակիչները քննարկելու են ոլորտի խնդիրները, իսկ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանն անցկացնելու է թղթի պատրաստման վարպետության դաս:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ